Մոսկվան Լոնդոնից Ռուսաստանի Դաշնության Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքի հետաքննության մասին ոչ մի առաջարկ չի ստացել: Այս մասին չորեքշաբթի՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ–ը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Սկրիպալը զրկվել է ռուսական քաղաքացիությունից՝ Զախարովան նշել է, որ ՌԴ ԱԳՆ–ն նման տեղեկության չի տիրապետում։ «Մենք միայն տեղեկություն ունենք այն մասին, նա հյուպատոսական հաշվառման չի կանգնել Լոնդոնի մեր դեսպանատանը»,–ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Սկրիպալի հետ տեղի ունեցածը արեւմտյան լրատվամիջոցները սկսել են օգտագործել «հակառուսական քարոզարշավ իրականացնելու համար»։



























