ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Խնկո Ապոր անվան գրադարանում այսօր՝ մարտի 7-ին, երեխաների համար կարդացել է իր հեղինկած «Չար տնակի հեքիաթը»։
Փաշինյանի ունկնդիրներն այս անգամ ոչ թե ԱԺ պատգամավորներն էին, այլ Երեւանի թիվ 6 հիմնական դպրոցի եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 3-4-րդ դասարանների աշակերտները
Պատգամավորը իր հեղինակած հեքիաթով էր եկել գրադարան:
Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա իր առաջին հեքիաթն է, նախկինում նման փորձ չի ունեցել:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք պատգամավորը հեքիաթում առանձնացրել է քաղաքական մեսիջը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հեքիաթը հեքիաթ է նրանով, որ իր մեջ կարելի է գտնել եւ չգտնել քաղաքական մեսիջ, այսինքն՝ դրա մեջ եւ՛ կա, եւ՛ չկա մեսիջ, այնպես որ, հեքիաթը հենց դրանով է հետաքրքիր»,-ասաց նա:



























