Վերջին տարիներին հայ ընտանիքները կրթության վրա կատարվող ծախսերը 2-3  անգամ կրճատել են: Այս մասին մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր Արտակ Մանուկյանը:

Նրա տվյալներով՝ հայերի ընտանեկան բյուջեում կրթության վրա կատարվող ծախսերի բաժինն աննշան է՝ երկրում միջինը ընդամենը 1,5 տոկոս: «Սա վկայում է մարդկային կապիտալի զարգացման առաջնահերթության նվազման մասին»,- նշեց Մանուկյանը:

Փորձագետի խոսքով՝ այս միտումն անհնար է դարձնում ինովացիոն լուծումների ներդրման ճանապարհով հայկական տնտեսության մրցունակությունը: «Կրթական ծախսերը  յուրատեսակ բիզնես ներդրումներ են, ապագայի մեջ կատարվող ներդրումներ՝ ուղղված կյանքի որակի բարելավմանը, առանց որոնց անհնար է աղքատությունից ինքնուրույն դուրս գալը»,- նշեց տնտեսագետը: Հետեւաբար, հավելեց նա, անհնար է երկրում աղքատության մակարդակը նվազեցնել, եթե ընտանիքնեըը կրթության վրա կատարվող ծախսերը կրճատում են:

Հիշեցնենք, որ Հայաստանում աղքատության սահմանից այն կողմ է գտնվում բնակչության երրորդ մասը, ծայրահեղ աղքատության՝ 2 տոկոսը: