Արգենտինայի ժամանակակից պատմության վերջին ռազմական բռնապետը՝ Ռեյնալդո Բինյոնեն, մահացել է 90 տարեկան հասակում, հաղորդում է А24 հեռուստաալիքը:

Դիվիզիոնի հրամանատար Բինյոնեն երկիրը ղեկավարել է 1982-1983 թվականներին եւ ստիպված էր իշխանությունը փոխանցել քաղաքացիական կառավարությանը:

Հրաժարականից հետո նրա դեմ բազմաթիվ մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում սպանությունների, խոշտանգումների եւ առեւանգումների համար: Մեղադրական դոսյեի տարբեր դրվագների համար նախկին բռնապետը  դատապարտվել է երկարատեւ ազատազրկման: