Կիեւի կենտրոնում անհայտ չարամիտները նռնականետով կրակել են ռեստորանի վրա: Այս մասին հայտնում է «Էսպրեսո» հեռուստաալիքը: 

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ կրակոցի հետեւանքով ռեստորանի ներսում հրդեհ է բռնկվել, որը մարելու համար ժամանել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մի քանի ստորաբաժանում:

Նշվում է, որ նռնակի պայթյունի հետեւանքով դեպքի վայրին կից շենքերի պատուհանների ապակիները կոտրվել են:

Ոստիկանները օգտագործված նռնականետը հայտնաբերել են դեպքի վայրից քիչ հեռու:

Նախնական տեղեկություններով՝  ոչ ոք չի տուժել:  Միջադեպի աշխատանքային վարկածներն առայժմ չեն հրապարակվում: