Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանած թուրք ոստիկան Մեւլութ Ալթընթաշի Iphone 4-ի ծածկագիրը ռուս մասնագետները չեն կարողացել կոտրել։

Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Անկարայի դատախազության հրավերով Անկարա ժամանած ռուս մասնագետները փորձել են կոտրել Մեւլութ Ալթընթաշի հեռախոսի ծածկագիրը, սակայն նրանց դա չի հաջողվել։

Անկարայի դատախազությունը ստիպված արտասահմանյան մի ընկերության հետ է կապ հաստատել՝ հեռախոսի ծածկագիրը կոտրելու համար։ Սպասվում է, որ նոր մասնագետներն արդեն ապրիլին կլինեն Անկարայում եւ կսկսեն հեռախոսի ծածկագիրը կոտրելու աշխատանքները։

Նշենք, որ 2016–ի դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։  Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթ Ալթընթաշին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթ Ալթընթաշը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։

Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան։