Ուսովսկյան երկաթուղային ճյուղում էլեկտրական գնացքի անիվների տակ մի կին է ընկել ու մահացել:
Ահավոր դեպքը տեղի է ունեցել հունվարի 10-ի առավոտյան: Իրավապահ մարմինները հայտնել են, որ մեծ արագությամբ ընթացող գնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ, ով հավանաբար 30-ից 35 տարեկան է եղել: Թե ինչպես է կինը հայտնվել ճանապարհին, կպարզեն քննիչները: Հավանական է, որ վերջինս սայթաքել է սառցակալած ճանապարհի պատճառով եւ հայտնվել գծերի վրա: Կնոջ ինքնությունը պարզել դեռ չի հաջողվել: Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, հաղորդում է ЕвроСМИ.Ru-ն:





























