ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ մեղադրվող ռուսաստանյան գործարար Եվգենի Պրիգոժինը իր ընկերը չէ։

«Ես այդպիսի մարդու ճանաչում եմ, բայց նա ներառված չէ իմ ընկերների թվում»,–ասել է նա՝ հավելելով, որ իրենց ընկերական հարաբերություններին մասին հաղորդագրությունները «փաստերի խեղաթյուրում» են։

Հիշեցնենք, որ այդ մասին 2016 թվականին իր հետախուզության մասին հըայտնել էր Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին։

Պատասխանելով հարցին, թե Պրիգոժինը ռուսական վարձկանների հետ կապ ունի՝ Պուտինը նշել է, որ գործարարին կարող է հետաքրքել Սիրիայի վառելիքաէներգետիկ ոլորտը։