ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է այն տեղեկությունը, թե իր եւ ռուսաստանցի ջութակահար Սերգեյ Ռոլդուգինի մեջ ֆինանսական կապեր կան։ Այդ մասին նա հայտնել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Այո, ես նրան լավ գիտեմ, նա իմ ընկերներից է»,–ասել է Պուտինը՝ նշելով, որ Ռոլդուգինը «հիանալի երաժիշտ է, որն իր ողջ կյանքը նվիրել է արվեստին եւ երաժշտությանը»:
Մեկնաբանելով «պանամյան» փաստաթղթում հիշատակվող Ռոլդուգինի ակտիվները՝ Պուտինը նշել է, որ տեղյակ չէ ջութակահարի բիզնեսից ու գործերից։
Նշենք, որ Ռոլդուգինը Պուտինի մանկության տարիների ընկերն է եւ նրա ավագ դստեր կնքահայրը։



























