Հնդկաստանն ու Ֆրանսիան պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ծովային տարածքներում։ Այս մասին ասվում է երկու երկրների առաջնորդներ Նարենդրա Մոդիի եւ Էմանուել Մակրոնի հանդիպումից հետո համատեղ հայտարարությունում։

Երկու առաջնորդներն ընդգծել են համատեղ ռազմածովային վարժանքների կարեւորությունը, որոնք անցկացվում են 1983 թվականից ի վեր, եւ համաձայնել են խորացնել այդ ուղղությամբ աշխատանքը՝ նպատակ ունենալով բարելավել երկու երկրների ռազմածովային ուժերի փոխգործակցությունը։

Հաջորդ վարժանքը, որը տեղի կունենա այս տարի Հնդկական օվկիանոսում, շեշտադրում կարվի սուզանավերի օգտագործման, թշնամական սուզանավերին հակազդեցության, ինչպես նաեւ ծովային տարածքներում ահաբեկչության դեմ պայքարի վրա»,-ասված է փաստաթղթում։