Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ դուստրերի հանդեպ ոչ միշտ է պահանջկոտ եղել, սակայն նրանք աշխատամոլներ են դարձել, որոնք մտածում են այն մասին, թե ինչ անեն երկիրն ավելի լավը դարձնելու համար, եւ դա իր հետ են քննարկում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»:

«Հավանաբար, գուցե ոչ միշտ, բայց պահանջկոտ լինելը չի նշանակում չսիրել»,- ասել է ՌԴ նախագահը համացանցում հրապարակված «Պուտին» ֆիլմում պատասխանելով հարցին՝ արդյոք իր դուստրերի նկատմամբ նույնքան պահանջկոտ է եղել, ինչպես իր ծմողներն իր նկատմամբ:

«Ես սիրո մթնոլորտում եմ ապրել: Դա ակնհայտ էր»,- հավելել է նա:

Պուտինի խոսքով՝ իր ծնողները որդու հետագա հաջողությունների հարցը «սուր էին դրել»: «Ես նույնը ցանկանում եմ իմ դուստրերին: Նրանք ջանում են, նրանք շատ են աշխատում: Ես այս իմաստով շատ գոհ եմ, թե նրանք ինչպես են աշխատանքին վերաբերվում: Նրանք աշխատանքամոլներ են: Նրանք իրենց երկիրը շատ են սիրում, հպարտանում են, մտածում են այն մասին, ինչպես եւ ինչ անեն այն ավելի լավը դարձնելու համար, ինձ հետ այդ մասին խոսում են: Իսկ նրանք ինչպե՞ս պետք է կառուցեն իրենց անձնական կյանքը: Նրանք արդեն հասուն մարդիկ են»,- ասել է նա: