Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում այսօր` մարտի 11-ին, 14:00-ի դրությամբ ամենաբարձր մասնակցությունը դիտարկվել է Դեբետ համայնքում: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:

ՏԻՄ ընտրություններին ամենափոքր մասնակցությունը 14:00-ի դրությամբ դիտարկվել է Մեծամոր գյուղում, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 7,83 տոկոսը:

Դարբնիկ համայնքում 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են ընտրողների 31,31 տոկոսը, Զորակում` 21,31, Խաչփարում` 34,64, Հայանիստում` 14,46 տոկոսը, Նիզամիում` 17,25, Նորամարգում` 29,33, Սայաթ-Նովայում` 19,09 տոկոսը, Սիսում` 20,16, Սիփանիկում` 22,30, Եղեգնավանում 31,88 տոկոսը, Դաշտ գյուղում` 11,43 տոկոսը:

14:00-ի դրությամբ Ծաղկալանջ համայնքում ընտրություններին մասնակցել է 8,62 տոկոսը, Դդմասարում` 26,15 տոկոսը, Դարպասոմ 24,03 տոկոսը, Լեռնավանում` 17,72 տոկոսը,  Հացավանում` 14,69 տոկոսը, Վարդաքարում 15,72, իսկ Ազատամուտ համայքնում ` 38,76 տոկսը:

Նշենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, եւ ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: Նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ 2-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից: