Հայաստանի 20 համայնքներում այսօր` մարտի 11-ին, տեղական ինքնակառավարման ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 35.17 տոկոսը` 8024 ընտրող։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի հրապարակած տեղակատվության համաձայն՝ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Դեբետ համայքում՝ 63.36 տոկոս կամ 415 ընտրող, իսկ ամենացածրը՝ Մեծամոր (գյուղ) համայնքում՝ 17.09 տոկոս կամ 168 ընտրող։
Նշենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, եւ ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: Նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:
Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ 2-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից:



























