Այսօր՝ հունվարի 10-ին, ժամը 12:40-ի սահմաններում Աճառյան փողոցում իրար են ընդհարվել Mitsubishi Pajero մակնիշի 13 ՕՏ 627 համարանիշի եւ Nissan Patrol մակնիշի, 08 ԼՍ 008 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչ-որ երիտասարդներ հանեցին Nissan Patrol-ի համարանիշները:
Բախման արդյունքում Mitsubishi Pajero-ի ուղեւոր Դիանա Մարգարյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը: Վերջինս տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո հանձնարարեց, որ մեքենաները տեղափոխեն Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:
Nissan Patrol մեքենան վարել է 33-ամյա Արման Ժորայի Ստեփանյանը, իսկ Mitsubishi Pajero-ն՝ 63-ամյա Ալեքսանդր Օնիկի Մարգարյանը:
Երեւանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:




Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























