Ավստրալիայի ապահովագրական ընկերությունների խորհուրդը Քվինսլենդ նահանգի հյուսիս-արեւելյան շրջանը հայտարարել է աղետի գոտի, հաղորդում է ABC հեռուստաընկերությունը։ 5 օր շարունակ տեղացող անձրեւի եւ գետերի հեղեղման արդյունքում Խաղաղ օվկիանոսի ափերին՝ Քվինսլենդի հյուսիսում գտնվող շատ բնակավայրեր ջրով են ողողված։
Գործնականում Ավստրալիայի ապահովագրական ընկերությունների խորհրդի որոշումը նշանակում է վնասի փոխհատուցման հայտերի դիտարկման պարզեցված կարգ։
Ներկայումս առավել ծանր վիճակում է հայտնվել շուրջ 5 հազար բնակչություն ունեցող Ինգրեմ քաղաքը։
Երկուշաբթի՝ լույս մարտի 12-ի գիշերը Քվինսլենդի հարավում անձրեւները փոքր–ինչ թուլացել են, սակայն օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ դրանք կշարունակվեն եւս մի քանի օր։



























