Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը մարտի 11-ին հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մարտի 12-ին, Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց, որ օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ծխող ուղեւորի պատճառով:

Օդանավը Մինվոդիի օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 19:03-ին, իսկ 19:50-ին շարունակել թռիչքը դեպի Գյումրի: Ծխել ցանկացող ուղեւորը եղել է հայ: