Եգիպտոսում ձերբակալվել են 8 ֆուտբոլային երկրպագուներ՝ հակակառավարական բողոքի ակցիաների կապակցությամբ։ AP-ն հաղորդւոմ է, որ եգիպտական «Ալ-Ահլի» եւ «Գաբոն» թիմերի միջեւ մարտի 6-ին կայացած հանդիպմանը երկրպագուները սկսել են պոկել նստատեղերը եւ հակակառավարական կարգախոսներ հնչեցնել։ Ոստիանությունն արցունքաբեր ագզ է օգտագործել։

Դատախազությունը հայտնել է, թե ութ մարդու ձերբակալել են ապօրինի խմբավորմանն անդամակցելու գործով։
Բոլորն էլ «Ուլտրաս» խմբավորման անդամներ են, որոնք հաճախ են բախվում ոստիկանության հետ։