Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համալիրում կասկածելի փաթեթի հայտնաբերումից հետո երկու անձ նախազգուշական նկատառումներով տեղափոխվել է հիվանդանոց, հաղրդում է AP-ն:
Ոստիկանությունը ժամանել է Նորման Շոուի շենքում փաթեթի հայտնաբերումից հետո. այն գտնվում է խորհրդարանի պալատների մոտ:
Մեկ տղամարդ եւ մեկ կին որպես նախազգուշական միջոց տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Բրիտանիայի խորհրդարանի գրասենյակ սպիտակ փոշի պարունակող փաթեթ էր ուղարկվել: Փորձաքննությունը պարզել էր, որ փոշին անվնաս է:



























