Մարտի 12-ին, ժամը 17:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում գտնվող մեկ հարկանի տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ «ԱԲԿ» պետական ոչ առեւտրային կազմակերպության հերթապահ խումբը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:01-ին, մարվել՝ 18:12-ին:
Ավտոտնակի տանիքում այրվել են 2 հակ անասնակեր եւ 2 հատ գերան:



























