Մեծ Բրիտանիայի ոչ մի լրատվամիջոց չի աշխատի Ռուսաստանում, եթե Բրիտանիան զրկի RT հեռուստաընկերությանը լիցենզիայից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է RNS-ը:
«Ոչ մի բրիտանական զանգվածային լրատվամիջոց մեր երկրում չի աշխատի, եթե նրանք (Մեծ Բրիտանիա) փակեն Russia Today-ը», - ասել է Զախարովան:
Ավելի վաղ մի քանի բրիտանացի խորհրդարանականներ կոչ էին արել կառավարությանը Մեծ Բրիտանիայում RT-ի նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրրառել նախկին ԳՀՎ աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառով:
Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ շատ հավանական է, որ Մոսկվան ներգրավված է Սկրիպալի եւ նրա դստեր թունավորմանը:
Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային գործակալի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:
Երկուսն էլ այժմ ծայրահեղ վիճակում հիվանդանոցում են գտնվում: 2004-ին Սկրիպալը կալանավորվել էր Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից, այնուհետեւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման` պետական դավաճանության համար՝ զրկելով բոլոր կոչումներից եւ մրցանակներից: 2010-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձանց փոխանակման շրջանակներում նա փոխանցվեց ԱՄՆ-ին: Նույն թվականին նախկին ԳՀՎ գնդապետը Մեծ Բրիտանիա տեղափոխվեց:
Ռուսաստանը պատասխանատու է նախկին ռուսական լրտեսի թունավորման համար. Թերեզա Մեյ
ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության արժեքավոր գործակալներից էր
Ոստիկանությունը Սկրիպալի կնոջ եւ որդու գերեզմաններից ծաղիկները տարել է
Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառները
Ոստիկանությունը սկսել է քննել Սկրիպալի՝ տանը թունավորվելու տարբերակը
Սկրիպալի թունավորման վայրից հոսպիտալացված ոստիկանը խոսել է
Մենք որեւէ փաստ չենք լսել Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին. Լավրով
Նախկին գնդապետ Սկրիպալի թունավորման վայրում աշխատող փրկարարները հիվանդանոցում են հայտնվել



























