ՎՈՒԱՄ-ի անդամ-երկրների ԱԳ նախարարները հունվարի վերջին կհավաքվեն Կիեւում, քննարկելու կազմակերպության շրջանակներում փոխգործակցության խնդիրները: Նման հանդիպում անցկացնելու որոշումը կայացվել է ՎՈՒԱՄ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստում՝ 2010-ի դեկտեմբերի 2-ին, որը կայացել է Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Կիեւում տեղի ունենալիք նիստում քննարկման թեմա կլինի ՎՈՒԱՄ-ի շրջանակներում համագործակցությանը վերաբերող արդիական հարցերը, այդ թվում Ուկրաինայի կողմից կազմակերպության նախագահության հարցը, նաեւ ձգձգվող հակամարտությունների խնդիրները:

ՎՈՒԱՄ-ի կազմում ընդգրկված են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան: