Չուկոտկայի ինքնավար մարզի ընտրական հանձնաժողովը Ռոման Աբրամովիչին գրանցել է որպես մարզային դումայի պատգամավորի թեկնածու:
Աբրամովիչն անձամբ է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց տակ կա 134 ընտրողի ստորագրություն: Նույն եռամանդատ ընտրատարածքում թեկնածուներ են գրանցվել նաեւ Անդրեյ Գորոդիլովը՝ ներկայումս գործող մարզային դումայի փոխնախագահը եւ Չուկոտկայի մարզային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մասլովը, գրում է Forbes-ը:
Չուկոտկայի նախկին նահանգապետը, որ ինքնակամ հրաժարվել էր այդ պաշտոնից 2008-ի հուլիսին, նույն տարվա հոկտեմբերի 12-ին ընտրվել էր Չուկոտկայի մարզային դումայի պատգամավոր, հավաքելով 96,99 տոկոս ձայն: Հոկտեմբերի 22-ին պատգամավորները նրան ընտրել էին մարզային դումայի նախագահ:





























