Թերթը հիշեցնում է, որ ՀՀԿ 20-ամյակին նվիրված նիստում Սերժ Սարգսյանը, խոսելով վատ ավանդույթների մասին, զգուշացրել էր, որ իր համար հասկանալի չէ թիկնապահների այն շքահանդեսը, որ կարելի է տեսնել Հայաստանում:
Նա նշել էր, որ այսուհետ թիկնապահներ կարող են լինել միայն օրենքով սահմանված դեպքերում, օրենքով սահմանված չափի եւ ձեւի մեջ: Ինչպես են թիկնապահների շքախումբ ունեցող օլիգարխները կատարում այդ հրամանը:
«Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ օլիգարխ-պաշտոնյաներն իրավիճակից համարժեք ելք են գտել: «Պարզվում է` նրանցից յուրաքանչյուրն իր թիկնապահներին «07» մակնիշի դեղին համարանիշներով երկուական տաքսիների մեջ է «տեղավորում»` դրանով համ գայլերն են կուշտ մնում, համ` ոչխարներն անվնաս: Դե Սերժ Սարգսյանի հրահանգն էլ, մեծ հաշվով, համարվում է կատարված»,-գրում է թերթը:





























