«Երկիր» օրաթերթը գրում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը նախարարական աթոռը լքելուց հետո իր հետ է տարել նախարարության հեռուստացույցը, որը որպես անձնական նվեր տրվել էր իր նախորդին ու վերջինիս կողմից փոխանցվել էր նախարարության բալանս:
«Թեեւ նախարարության պատասխանատուները Ալավերդյանին թախանձագին հորդորել են ձեռնպահ մնալ այդ ոչ այնքան գեղեցիկ արարքից, նախարարի պատասխանն ուղղակի ապշեցուցիչ է եղել. Նա հակադարձել էր՝ թե «նայել է» հեռուստացույցի փաստաթղթերը, ու ինքն ամեն ինչ «ճիշտ» է անում»,-նկատում է թերթը ու հավելում. «Այստեղ ակամա մտաբերում ես վերստին նախարարության աշխատակցիների այն պնդումները, թե նախկին գյուղնախարարը իր ծննդյան օրը նշելու համար ենթականերին հանձնարարել էր 200-ական դոլարանոց հանգանակություն կազմակերպել, իսկ երբ նյութական խնդիրներ ունեցող որոշ աշխատակիցներ ընդդիմացել էին, ասել էր, թե նրանք կարող են մասնակցել.... 20-ական դոլարով: Իսկապես՝ անսահման է մարդկային ընչաքաղցությունը»:





























