WebMoney վճարային համակարգը հետեւելու է MMM ֆինանսական բուրգի ստեղծող Սերգեյ Մավրոդիի «անառողջ ակտիվությանը»: Մավրոդին հունվարի 10-ին իր վիդեոբլոգում հաղորդել էր նոր նախագծի՝ «MMM-2011»-ի ստեղծման մասին:

Ինչպես նշել է WebMoney-ի PR-տնօրեն Քսենյա Վելիկինան, ընկերությունը խոչընդոտելու է դրամապանակների ապօրինի օգտագործմանը, այսինքն ցանկացած ակտիվության, բացառությամբ շահույթ չհետապնդող գործարքների:

«Մեր պայմաններն արգելում են օգտագործել համակարգը բազմամակարդակ մարկետինգի սխեմաներում, ֆինանսական բուրգերում եւ «մատրիցա»-ներում»,- նշել է WebMoney-ի ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: