Հունվարի 8-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցի թիվ 31/4 շենքում ավազակային հարձակում է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երեւանի բնակիչ, 30-ամյա Սերգեյ Ա.-ն ավազակային հարձակում կատարելու նպատակով թակել է 62-ամյա Օֆելյա Մ.-ի բնակարանի դուռը, որի բացվելուն պես, սպորտային գլխարկն իջեցնելով աչքերին, մուտք է գործել բնակարան, մոտը եղած կրակայրիչ-ատրճանակի բռնակով հարվածել տանտիրուհու գլխին ու դեմքին, պատճառել վնասվածքներ, սակայն հանդիպելով կնոջ ու նրա ամուսնու դիմադրությանը՝ չի կարողացել ավարտին հասցնել հանցավոր մտադրությունը:
Սերգեյ Ա.-ն ձերբակալված է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: