Նալբանդյան 104 հասցեում գտնվող մանկապարտեզի շրջակա շենքերի բնակիչները տեղեկատվություն են տարածել, որտեղ անդրադարձել են նրան, որ շենքերի հետնաբակում տոն օրերին հապճեպ սկսել են քանդել մանկապարտեզի շենքը եւ արդեն մի քանի ծառեր վնասել: Բնակիչներին հետաքրքրում է, թե ինչ է լինելու այգու ճակատագիրը: Տեղեկատվության մեջ ասվում է.
«Հարգելի երեւանցի. Հունվարի 11-ին առավոտյան ժամը 10-ին, մենք՝ մի խումբ ակտիվ քաղաքացիներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հանդիպելու ենք Նալբանդյան-Սայաթ-Նովա խաչմերուկում «Լաքոստ» խանութի մոտ եւ գնալու ենք պարզելու, թե որքան է շարունակվելու Կենտրոնի ապականաչապատումը եւ մինչ ուր պիտի հասնի բետոնի ծածկույթը: Առաջին կանգառը՝ Նալբանդյան 104-ի մանկապարտեզ: Մեզ անչափ հետաքրքրում է նաեւ ապամոնտաժվող մանկապարտեզի այգու ծառերի հետագա ճակատագիրը»:





























