Մանեժնայա հրապարակի անկարգությունների մասնակիցները հայտարարել են դեկտեմբերի 11-ին նվիրված շարժում կազմավորելու մասին: Նրանք նաեւ խոստացել են ամեն ամսի 11-ին միջոցառումներ ու ցույցեր անել:
Առաջիկա հանդիպումը նշանակված է հունվարի 11-ին՝ ժամը 19:00-ին, այս մասին ասվում է Live journal-ի հայտարարության մեջ: Կազմակերպիչները միջոցառումն անվանել են «Համազգային հավաք», որի ընթացքում որոշել են զբոսնել եւ երգել ռուսական երգեր, արտասանել կարգախոսեր:
Վերջիններս պահանջելու են նաեւ նախկին գնդապետ Վլադիմիր Կվոչկովին ազատել աշխատանքից, խստացնել «եկվորներին» վերաբերող օրենսդրությունը, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչության Վիկտոր Բիրյուկովին, փոխանցում է GZT.Ru-ն:





























