Հայերը կորցրել են իրենց ավանդույթների գերակշիռ մասը: Հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը: Երգչուհու համոզմամբ, դա եղել է ավելի ժամանակահատվածում, քան Խորհրդային միության 70 տարիներն էին:

Պիպոյանը վստահ է, որ հիմա հնարավոր չի լինի նույնությամբ վերականգնել կորսված ավանդույթները:

«Մենք հիմա ուրիշ մարդիկ ենք, ցանկալի է, որ մենք այդ ավանդույթներն իմանանք, բայց մենք մեր ժամանակակից կյանքում չենք կարող կիրառել: Մենք հիմա պետք է ուրիշ բաներ անենք»,-ասաց եգչուհին` հավելելով, որ որպեսզի հայերը կարողանան տոների ժամանակ ուրախանալ ու հատկապես Ամանորին չսահմանափակվեն միայն տոնական սեղանով,  անհրաժեշտ է, որ հասարակության կյանքը եւ միտքը առողջ լինի: