Ակտյուբինսկում հարկադրված վայրէջք է կատարել ռուսական «ՎԻՄ-Ավիա» ավիաընկերության Boeing-737 օդանավը, որը Դոմոդեդով-Օշ չվերթն էր կատարելու: Օդանավում ուղեւորուհիներից մեկի մոտ վաղաժամ ծննդաբերություն է սկսվել:
Ղազախստանի 21-ամյա բնակչուհու ծննդաբերական ցավերը սկսվելուց հետո օդանավը Ակտյուբինսկի օդանավակայանում հարակադրված վայրէջք է կատարել: Վայրէջքից հետո երիտասարդ կինը տեղափոխվել է ծննդատուն, որտեղ էլ 2 ժամ անց բարեհաջող կերպով դուստր է ունեցել:
Օդանավում գտնվել է 8 մարդ սպասարկող անձնակազմից եւ 226 ուղեւոր: Ըստ կարգի՝ ծրագրված չվերթը վերականգնվել է, հաղորդում է «Վեստին»:





























