Պակիստանում գրոհայինները հարձակվել են բուժաշխատողների խմբի վրա, որոնք պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ էին կատարում: Երկու բուժաշխատող սպանվել է, եւս երկուսը՝ ծանր վիրավորվել, հայտնում է AP-ն:
Գրոհայինները հարձակվել են նաեւ ոստիկանների եւ սահմանապահ կորպուսի վրա՝ սպանելով մեկ ոստիկանի, մեկին էլ վիրավորելով:
Պոլիոմիելիտի դեմ պատվաստում կատարող աշխատակիցները բազմիցս են հարձակումների ենթարկվում, քանի որ հաստատվել է, որ ԿՀՎ-ն պոլիոմիելիտի դեմ պատվաստման արշավը որպես խայծ էր օգտագործել՝ Ուսամա բեն Լադենի մասին տեղեկություն ստանալու համար, որը 2011 թվականին Պակիստանում սպանվել էր ամերիկյան կոմանդոսների կողմից:




























