Բանգլադեշում դատարանը մահապատժի է դատապարտել 7 գրոհայինների, որոնց մեղավոր են ճանաչել 2015 թվականին տաճարի պահապանի սպանության մեջ, փոխանցում է Reuters-ը:
2015 թվականի նոյեմբերին Ռանգփուրի հյուսիսային շրջանում տաճարի պահապան 60-ամյա Ռահամաթ Ալիին մահվան աստիճանի ծեծել էին: Հարձակման համար մյուս 6 մեղադրյալներին դատարանն արդարացրել է:
Դատապարտյալներն անդամակցում էին «Ջամաաթ ուլ մոջահեդ» խմբավորմանը, հայտնել է դատախազը:
Ոստիկանությունը կասկածում է, որ «Իսլամական պետությանը» երդում տված այս խմբավորումն է պատասխանատու վերջին հարձակման համար, երբ 2016-ի հուլիսին Դաքայի դիվանագիտական թաղամասում ինքնապայթեցում էին իրականացրել մահապարտ ահաբեկիչները, որի հետեւանքով 22 մարդ էր զոհվել, որոնց մեծ մասն արտասահմանցիներ էին:



























