«Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, պետական գնումների բողոքարկման խորհրդի կազմում ընդգրկվում են մեկական ներկայացուցիչներ Հայաստանում գրանցված եւ Ֆինանսների նախարարություն գրավոր դիմում ներկայացրած հասարակական կազմակերպություններից (միավորումներից):

Այս առնչությամբ, Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ գնումների բողոքարկման խորհրդի կազմում ներկայացուցիչ ընդգրկելու նպատակով ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունները (միավորումները) պետք է Ֆինանսների նախարարություն ներկայացնեն գրավոր դիմում, թեկնածուի անձնագրի պատճեն` նշելով նաեւ աշխատանքային հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն:

Բողոքարկման խորհրդի անդամների ցուցակը հրապարակում է Ֆինանսների նախարարությունը, իսկ անդամներին ներկայացվող պահանջները եւ սահմանափակումները սահմանված են վերոնշյալ հոդվածով: