Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակի ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է զինված ուժերի հրետանային զորամասերից մեկը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորելով յուրաքանչյուր զինծառայողի գիտելիքներն ու մարտական պատրաստությունը` պաշտպանության նախարարն ասել է, որ դրանից է կախված մեր զինված ուժերի մարտունակությունը:
Սեյրան Օհանյանը շնորհավորել է զինծառայողներին ուսումնական նոր փուլի կապակցությամբ եւ նշել, որ ուսումնական գործընթացը, հանդիսանալով զինված ուժերի մարտական պատրաստության կարեւոր բաղադրիչը, 2011 թվականին լինելու է պաշտպանության նախարարության ղեկավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:





























