ՀՀ Տավուշի մարզի N զորամասի հրամանատար գնդապետ Սերգեյ Կարապետյանը, որը դաժանաբար ծեծել էր Տավուշի մարզի Գեղահովիտ գյուղի բնակիչներին, ապա սպանել 20-ամյա երիտասարդին, նախկինում եւս այսպիսի պատմութունների մեջ է հայտնվել։ Այս մասին գրում է «ՉԻ»-ն՝ շարունակելով. «Սակայն ինչ-ինչ գործոններով պայմանավորված, նա շարունակել է նմալ համակարգում եւ զբաղեցնել պատասխանատու պաշտոններ։

Ըստ մեր աղբյուրների՝ Սերգեյ Կարապետյանը նախկինում անգամ դատապարտվել է քրեական հոդվածով։ Թե կոնկրետ ինչ հոդվածով է նա ազատազրկման ենթարկվել՝ մեզ չհաջողվեց պարզել։ Փոխարենը ուշագրավ մանրամասներ իմացանք նրա բանտային կյանքից։ Բանն այն է, որ Սերգեյ Կարապետյանը կալանավայրում «նստել է» «օրենքով գողի» «ատմասկով»։ Կալանավայրը գտնվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքներից մեկում. զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանից բացի, այդ տարածքներից մեկում իր կալանքն է կրել իսկապես «օրենքով գող» ոմն Սերգեյ Կարապետյան։ Զորամասի հրամանատարը, իմանալով այդ մասին, դիմել է խորամանկության եւ ահագին ժամանակ կալանավայրում իրեն «լավ է զգացել»։ Թե ինչպես է այս ամենը «մարսել» Սերգեյ Կարապետյանը՝ մենք չգիտենք, փոխարենը վստահաբար հայտարարում ենք, որ նա դատապարտված է եղել՝ մեկ, երկրորդ՝ տարիներ շարունակ դաժանաբար ծեծի եւ ստորացումների է ենթարկել բամաթիվ հայ զինծառայողների։