Ոստիկանությունը Մոսկվայի Մանեժնայա հրապարակում, ուր հունվարի 11-ին ազգայնական երիտասարդների զանգվածային ակցիաներ էին սպասվում, ձերբակալել է 100 մարդու։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են իրավապահ մարմիններից։

Ձերբակալվածների թվում են ազգայնականների առաջնորդները, մասնավորապես, «Ապօրինի ներգաղթի դեմ շարժման» ղեկավարներից Վլադիմիր Տորը։ Նա ձերբակալվել էր դեկտեմբերի 31-ին եւ միայն նախօրեին էր ազատ արձակվել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մանեժնայա հրապարակի անկարգությունների մասնակիցները դեկտեմբերի 11-ին հայտարարել էին շարժման ստեղծման մասին եւ խոստացել էին յուրաքանչյուր ամսվա 11-ին փողոցային  ակցիաներ կազմակերպել: