Նախկին գյուղնախարար Գերսիմ Ալավերդյանի «տուն տարած» հեռուստացույցը այժմ փոխնախարարի աշխատասենյակում է։ Կամ էլ՝ այդպես են ներկայացնում, գրում է թերթը՝ շարունակելով. «Երեկ հանդիպեցինք գյուղատնտեսության փոխնախարար Լեւոն Ռուխիկյանին։  Նա ասաց, թե իր աշխատասենյակի հեռուստացույցը հենց այն հեռուստացույցն է, որը Գերասիմ Ալավերդյանը «ժառանգել էր» նախկին նախարարից եւ որը փոխանցվել էր նախարարության բալանս։ Լ. Ռուխիկյանը ասաց նաեւ, թե այդ հեռուստացույցը մոտ մեկ տարի առաջ նախարարի հրամանով տեղափոխել են իր աշխատասենյակ։ Իսկ այն հեռուստացույցը, որն Աամանորի նախօրեին Գերասիմ Ալավերդյանն իր տուն է տարել, եղել է նրա անձնականը»։