Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Արմեն Բեկթաշյանի, երեկ`հունվարի 11-ին, պետք է լսեր Արարատի զորամասերից մեկի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդու` Գրիշա Խաչատուրովի եւ զորամասի հրամկազմի ցուցմունքները, սակայն նրանք չէին ներկայացել դատարան, տեղեկացնում է «Ժամանակ» օրաթերթը:

Խոսքը նաեւ Խաչատուրովի հովանավորյալ, կալանավորված, ապա գրավով ազատված «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանի մասին է, ում ղեկավարած զորամասի պայմանագրային զինծառայող, լեյտենանտ, մարտական հենակետը լքելու, պետության համար վտանգ ստեղծելու մեջ մեղադրվող Նարեկ Այվազյանի եւ նրան ծեծող ժամկետային զինծառայողների դեմ հարուցված քրեական գործի մասին: Երեկ դատավորը դատական նիստ չի արել, որպեսզի դատարան չներկայացած նախկին եւ ներկա պաշտոնյա վկաների նկատմամբ բերման ենթարկելու որոշում չկայացվի: