Կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմկոմիտեի հունվարի 11-ի նիստում, որոշում է կայացվել կուսակցության 5-րդ համագումարը անցկացնել փետրվարի 12-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Նիստը նախագահել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ-ի նախորդ համագումարը անցկացվել է երկու տարի առաջ, նույն օրը` փետրվարի 12-ին։

ԲՀԿ համագումարի ընթացքում կլսվի Կուսակցության քաղաքական խորհրդի հաշվետվությունը, կքննարկվի ԲՀԿ ծրագրի փոփոխության հարցը:

Բացի այդ, համագումարում տեղի կունենան ԲՀԿ նախագահի, քաղաքական խորհրդի եւ Վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ: