Միջպետական ավիացիոն կոմիտեի տեխնիկական հանձնաժողովը հունվարի 12-ին լեհական կողմին է հանձնել ՏՈՒ-154 օդանավի աղետի հետաքննության հաշվետվությունը: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի կայքում:

Վարշավան պնդում էր, որ վերջնական զեկույցում հաշվի առնվեն լեհական կողմի դիտողությունները: Հակառակ դեպքում Լեհաստանը ծրագրում էր իր զեկույցը պատրաստել:

Աղետի մասին հաշվետվության նախագիծը Լեհաստանին էր հանձնվել դեռ 2010թ. հոկտեմբերին: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը փաստաթուղթն անթույլատրելի էր համարել: Լեհական կողմը Ռուսաստանին էր հանձնել իր՝ 150 էջից բաղկացած դիտողությունները:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի ՏՈՒ-154 օդանավը կործանվել էր Սմոլենսկում, անցած տարվա ապրիլի 10-ին: Զոհվել էին նախագահը, նրա կինը, պետական եւ զինվորական գործիչներ: