Եվրասիական տնտեսական միությունը ողջ թափով դեռեւս չի գործել: Այս մասին մարտի 26–ին՝ Հայաստանի խորհրդարանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ պատասխանելով հարցին, թե ինչու երկրի քաղաքացիները չեն զգում այս կազմակերպության անդամակցության դրական արդյունքները եւ ինչպես է Մոսկվան արձագանքել ԵՄ–ի հետ շրջանակային համաձայնագրի կնքմանը։
«Այս առումով, իմաստ չկա ճտերն ավելի շուտ հաշվել, ճտերին պետք է աշնանը հաշվել։ Իսկ, ընդհանուր առմամբ, դուք գիտեք, մենք բավական հանգիստ ենք վերաբերվեցինք նրան, որ Հայաստանն անցած տարի շրջանակային համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ»,–ասել է Զատուլինը:
Պատգամավորը նշել է նաեւ, որ ամեն դեպքում, նրանք Հայաստանին դիտարկում են Եվրասիական միության անդամ, եւ Ռուսաստանն էլ Հայաստանի տնտեսության գլխավոր ներդրողն է։



























