Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի խնդիրները նորություն չեն: Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը` NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Բելառուսի ԶԼՄ-ում Ադրբեջանին վաճառած ռուսական զենքի որակի եւ ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքի մասին հրապարակումները:

Ըստ փորձագետի՝ հարցն իսկապես բազմաշերտ է: «Մի կողմից ակնհայտ են Բելառուսի փորձերը Ադրբեջանի դժգոհության ֆոնին՝ փորձելով մասամբ փոխարինել Ռուսաստանին զենքի շուկայում», - ասել է փորձագետը` հավելելով, որ չնայած երկրորդ ամենամեծ ռազմարդյունաբերական համալիրի գոյությանը, Բելառուսը չի կարող ամբողջովին փոխարինել Ռուսաստանին այն պարզ պատճառով, չի արտադրում արտադրանքի այդպիսի լայն տեսականի:

Սակայն ամեն դեպքում ՌԴ-ի ռազմարդյունաբերական համալիրը մնում է ամենախոշորը ԱՊՀ-ում եւ մոտավորապես 5-րդը աշխարհում:

«Արտադրանքի այդպիսի ծավալում, բնական է, հնարավոր է որոշակի տոկոսն անորակ լինի», - ասել  է նա:

 «Եվ չպետք է մոռանալ, որ մեծ նշանակություն ունի այն, թե ով եւ ինչպես է օգտագործում արտադրանքը: Եթե Հայաստանի դեպքում թերությունների մի մասն ինքնուրույն է շտկվում, ապա Ադրբեջանի դեպքում նույն խնդիրը հսկայական մասշտաբներ է ստանում», - հավելել է նա: