Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի բանկային միջոցների վրա դրված կալանքի դեմ հայցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ի թղթակիցը դատարանի դահլիճից։
Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի փաստաբան Լարիսա Շիրոկովան դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ փողերի վրա կալանքն անօրինական է, իսկ այն հոդվածը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել իր պաշտպանյալի դեմ, նախատեսվում է կալանք ոչ ավելի, քան 200 հազար ռուբլի։ Դատախազի խոսքով, բռնագրավման թույլտվությունն օրինական է եղել, իսկ դատարանի որոշումը հիմնավոր է եւ հարցեր չի առաջացնում։
Նշենք, որ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել «Անձնական կյանքի գաղտնիությունը» հոդվածի խախտման համար, կալանքի տակ էր հայտնվել Ջիգարխանյանի նախկին կնոջը պատկանող մեկ միլիոն ռուբլին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք Ջիգարխանյանի գրասենյակում տեսախցիկներ ու գաղտնալսման սարքեր են տեղադրել, ինչի առթիվ էլ քրեական գործը հարուցվել է։
Լրատվամիջոցների տվյալներով` տեսախցիկները կարող էին դերասանի սենյակում հայտնվել նրա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի աջակցությամբ։
Հիշեցնենք, որ կնոջ հետ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնաց ավելի քան տասը օր: Հիվանդանոցում նա ասում էր, որ չգիտի, թե ուր է գնալու, քանի որ ամբողջ գույքը վերագրանցել է կնոջ անունով:




























