Մերիլենդ նահանգի եւ Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանի իշխանությունները իրավունք ունեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին դատական պատասխանատվության ենթարկել ամերիկյան Սահմանադրության դրույթները խախտելու համար, որոնք արգելում են երկրի առաջին դեմքերին նվերներ եւ վճարումներ ընդունել օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներից: Այս որոշումը չորեքշաբթի օրը կայացվել է Մերիլենդ նահանգի դատավոր Փիթեր Մեսիթը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CNN-ը:
CNN-i տվյալներով՝ Մեսիթը որոշել է հետագա ընթացք տալ Մերիլենդ եւ Կոլումբիա նահանգների գլխավոր դատախազի կողմից ներկայացված հայցին, սակայն սահմանափակել է նրանց պահանջները միայն Վաշինգտոնում գտնվող Trump Organization ընկերությունների խմբի բիզնեսով, իսկ ավելի կոնկրետ՝ Trump International Hotel մայրաքաղաքային հյուրանոցի ֆինանսներով: Անշարժ գույքի այլ օբյեկտները, այդ թվում նաեւ՝ Ֆլորիդայի Mar-a-Lago կալվածքը, որտեղ երկրի ղեկավարը պարբերաբար անցկացնում է իր հանգստյան օրերը, հանվել են հայցից:
Հայցվորները պնդում են, որ շահույթ պոտենցիալ գործարքներից ստացվող եկամուտները, որոնք Թրամփի բիզնես կայսրությունը կարող է կնքել այլ երկրների կառավարությունների հետ կապված ընկերությունների հետ, նախագահի պագեւատրում կհամարվեն, ինչը ԱՄՆ օրենքի խախտում է: Նման վճարումներ կարող են համարվել նաեւ Թրամփի ընկերություններին այլ պետությունների կողմից վերահսկվող բանկերի կողմից տրվող վարկերը կամ օտարերկրյա կառավարական կազմակերպությունների կողմից իրենց բաժնետոմսերի՝ Trump International Hotel-ում ներդրման կամ հանրապետականի շինարարական կայսրությանը պատկանող անշարժ գույքի վարձակալման համար վճարները:
Մինչդեռ մեղադրյալի փաստաբանները շեշտում են, որ պետական պաշտոնյաներին նվերներ կամ պարգեւներ ընդունելու արգելքի մասին Սահմանադրության դրույթները վերաբերում են միայն անձամբ նախագահի կողմից իրականացվող քայլերին: Ըստ փաստաբանների՝ տվյալ սահմանափակումները չեն վերաբերում բիզնես գործարքներին, որոնք իրականացվում են Թրամփի ընկերությունների կողմից:




























