«Կրասնոդար» միջազգային օդանավակայանը հունվարի 13-ին կրկին փակ է թանձր մառախուղի պատճառով:

Առայժմ հետաձգվել են 7 չվերթներ: Հինգը գտնվում են Սոչիի պահեստային օդանավակայանում, եւս չորս չվերթ հետաձգվել են Մոսկվայում, Ուֆայում եւ Եկատերինբուրգում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Կրասնոդարի օդանավակայանում նման իրավիճակ ստեղծվել էր նաեւ նախօրեին, վատ եղանակային պայմանների պատճառով օդանավակայանը մի քանի ժամ չվերթներ չէր ընդունում: