«Ժողովրդական կուսակցության» ղեկավար, ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանը, ով երեւանցիներին համախմբվելու կոչ է արել, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, թե այդ կոչն անելուց առաջնորդվել է ազնիվ մղումներով եւ քաղաքական նպատակներ չի հետապնդել։

Մինչդեռ, ըստ լուրերի, Տիգան Կարապետյանի այս նախաձեռնությունը հովանավորվում է իշխանական նախկին գործիչների, մասնավորապես Գագիկ Բեգլարյանի եւ Մհեր Սեդրակյանի կողմից, ովքեր ժամանակ անց պետք է միանան արդեն իսկ մեծ թափ հավաքած շարժմանն ու առաջնորդեն այն։

Տիգրան Կարապետյանն այս կապակցությամբ ասաց. «Ցավալի է, որ նման բաներ են ասում։ Թող ոչ ոք չփորձի իմ արածները խեղաթյուրել։ Ոչ Բեգարյան կա, ոչ Սեդրակյան կա, ոչ էլ այլ երեւանցիներ կան։ Ես առաջարկելով ստեղծել երեւանցիների հայրենակցական միավորում, կոչ եմ արել խամախմբվել երեւնացիներին գաղափարի շուրջ։ Ես կուսակցության ղեկավար եմ  եւ հասարակական կազմակերպության հետ ոչ մի գործ չեմ կարող ունենալ»։

Տիգրան Կարապետյանը նշեց, որ ոգեշնչված է բարձր ոգով եւ «մանր խաղերը, որոնք որոշ պարբերականներ փորձում են իրականացնել, խեղաթյուրելով իմ ազնիվ մղումները, պատիվ չեն բերում դրանց հեղինակներին»։ ԺԿ նախագահն ասաց, որ երեւանցիների հայրենակցական միություն ստեղծելու գաղափարն առաջ է քաշել՝ պաշտպանելու երեւանցիների շահերը եւ ուժեղացնելու Հայաստան-Սփյուռք կապը։

«Ինձ մի մեղադրեք իշխանության հետ համագործակցելու մեջ։ Ես ոչ մի կապ չունեմ ոչ Բեգլարյանի հետ, ոչ Սեդրակյանի հետ, եւ ոչ էլ ունենալում եմ։ Ես կապ եմ ունենալու միայն ժողովրդի հետ եւ քաղաքական գործչից դառնալու եմ նաեւ հասարակական գործչի»,-նշեց Կարապետյանը։

Ի դեպ, նրա  նախաձեռնած հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հունվարի 17-ին։ «Այդ օրը խոհրդանշական օր է, քանի որ ջրով մաքրման օրն է»,-նշեց Կարապետյանը: