Ադրբեջանցի պատգամավորը կոչ է արել երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին հրաժարական տալ։

ԱՊԱ–ի փոխանցմամբ՝ Միլի Մեջլիսի նիստի ժամանակ  իր արտասովոր վարքագծով հայտնի պատգամավոր Ֆազաիլ Աղամալին կոչ է արել երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին հրաժարական տալ։

Նա նշել է , որ արտաքին գործերի նախարարի գործունեությունը չի համապատասխանում երկրի նախագահի կողմից նախանշված «հարձակողական քաղաքականությանը»։