Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն եւ պաշտպանության նախարար Մուհամմեդ բեն Սալմանը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Սիրիայում ամերիկյան զորակազմի ներկայությունը: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Time պարբերականի հետ հարցազրույցում:
«Մենք կարծում ենք, որ ամերիկյան զորքերը եթե ոչ երկարաժամկետ, ապա նվազագույնը կարճաժամկետ հեռանկարում պետք է մնան»,- ասել է Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը: Նրա խոսքով՝ երկրից ամերիկյան զինված ուժերի դուրս գալը կնշանակեր Սիրիայում կարեւոր հանգույցի կորուստ:
«Այս միջանցքը կարող էր տարածաշրջանի համար շատ բան անել»,- հարցազրույցում ասել է արքայազնը:
Ինչպես նշում է պարբերականը, ներկայումս Սիրիայում ծառայում է մոտ 2 հազար ամերիկացի զինծառայող:
Մարտի 29-ին Օհայոյում նախագահն ասել էր, որ ԱՄՆ-ն այժմ «Սիրիայից ԻՊ-ի ոգին է հեռացնում» եւ կարող են այնտեղից շատ արագ դուրս գալ՝ թույլ տալով ուրիշներին հոգ տանել արաբական պետության վիճակի մասին:




























