Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են քննարկել Լոնդոնում ռուսական առեւտրի ներկայացուցչության փակման հարցը, տեղեկացել է Telegraph-ը: Պարբերականի տեղեկություններով՝ Բրիտանիայում այն անվանում են «լրտեսների որջ», փոխանցում է ՌԲԿ-ն:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախատեսում են քննարկել Լոնդոնի հյուսիսում Հայգեյթում ռուսական առեւտրի ներկայացուցչության փակման հարցը: Այս մասին, վկայակոչելով չներկայացած աղբյուրներին, հայտնում է The Telegraph պարբերականը: Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Բրիտանիայի մայրաքաղաքում առեւտրի ներկայացուցչության շենքը «լրտեսների որջ» են համարում:

Առեւտրի ներկայացուցչության փակումը կարող է դառնալ «Սկրիպալի գործի» շրջանակում Լոնդոնի հերթական պատասխանը Մոսկվային: Մասնավորապես՝ այն կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի խոստման իրականացումը՝ Ռուսաստանի դեմ ավելի շատ միջոցներ ձեռնարկելու մասին Բրիտանական խորհրդի գործունեությունը Ռուսաստանում դադարեցնելու ռուսական իշխանությունների որոշումից հետո. կազմակերպություն, որը զբաղվում է մշակութային կապերի զարգացմամբ:

Նախօրեին Ռուսաստանը հայտարարել էր Մեծ Բրիտանիայի դեմ նոր միջոցառումների մասին: Արեւմուտքի գրեթե 30 երկրներից «Սկրիպալի գործի» հետ կապված ռուսաստանյան դիվանագետների արտաքսման ֆոնին ՌԴ ԱԳՆ էր կանչվել Մեծ Բրիտանիայի դեսպանը բողոք հայտնելու համար: Հիմա Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ՝ Մեծ Բրիտանիայի ՌԴ-ում աշխատող դիվանագետների թիվը պետք է կրճատվի եւ հավասարեցվի Մեծ Բրիտանիայում մնացած ռուսական դիվանագիտական աշխատողների թվին:

Լոնդոնը հետագայում նման որոշումը «ցավալի» էր որակել: Սակայն Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն «Սկրիպալի գործով» Մոսկվային նկատմամբ իր դիրորոշումից եւ մեղադրանքներից չէր հրաժարվել: «Ռուսաստանի մեղավորությանն այլընտրանք չկա»,- շեշտել էր Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը: