Թուրքիան Սիրիայում գործողությունները կատարում է ՌԴ-ի աջակցությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չեւիքը։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չեւիքը հայտարարել է, թե առանց ՌԴ-ի թույլտվության Սիրիայում Թուրքիան նույնիսկ դրոն չէր կարող թռցնել։ «Եթե ՌԴ-ն թույլ չտար, Թուրքիան Սիրիայում ոչինչ չէր կարող անել։ ՌԴ-ի աջակցութմաբ Թուրքիան Սիրիայում իրականացրեց «Եփրատի վահան» եւ «Ձիթենու ճյուղ» գործողությունները»,-ասել է Էրդողանի խորհրդականը։




























